
Սիմոնյանը Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը․ հայտնում են Անվտանգության Խորհրդից։
«Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդման թեմային։
Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի»,- ասված է հայտարարության մեջ։


