
Ընտրություններ՝ մեկ ուժի համար
Հայաստանի 21 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում համայնքների մեծ մասում առավելություն է ստացել ՔՊ-ն, սակայն ընտրական պատկերը միայն տոկոսներով չի սահմանափակվում։ Հինգ համայնքում իշխող ուժը քաղաքական մրցակից չի ունեցել, իսկ մի շարք այլ համայնքներում ընտրություններից օրեր առաջ իրավապահ գործողություններ են իրականացվել ՔՊ-ի հիմնական մրցակիցների թեկնածուների և թիմակիցների նկատմամբ։ Ստեփանավանում ՔՊ-ն առաջինը չի եղել, իսկ Եղեգնաձորում առաջին երկու ուժերին բաժանել է ընդամենը 185 ձայն։ Որտե՞ղ ով հաղթեց, ովքեր էին ՔՊ-ի հիմնական մրցակիցները և ինչ պայմաններում անցավ ընտրապայքարը։


