
Մասիսում հայտնաբերվել է ապօրինի ձկնաբուծարան
Նոյեմբերի 13-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հովտաշատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռնարկատեր զբաղվում է ապօրինի ձկնաբուծությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից։
«Տեղեկությունը ստուգելու համար նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները 33-ամյա երիտասարդի գյուղատնտեսական նշանակության հողատարածքում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան։ Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել և Հովտաշատ գյուղի բնակչին տեղափոխել են բաժին։
33-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Պատությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։


