
SpaceX-ը 40 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Nvidia չիպեր գնելու համար. Bloomberg
Իլոն Մասկի SpaceX ընկերությունը մոտ 40 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Apollo Global Management ներդրումային ընկերության հետ՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման համար անհրաժեշտ չիպերի գնումը ֆինանսավորելու համար. հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության փաստաթղթերին։
Գործակալությունը նշում է, որ խոսքը լիզինգային համաձայնագրի մասին է, որի միջոցները կօգտագործվեն Nvidia գրաֆիկական պրոցեսորների գնման համար։
Գործարքը նախատեսվում է կնքել մինչև 2026 թվականի ավարտը, իսկ վարձակալության պայմանագրերը կսկսվեն 2027 թվականի առաջին կեսին։ Ֆիքսված ֆինանսավորման տոկոսադրույքը դեռևս որոշված չէ։
Ընկերությունը նաև նշել է, որ արհեստական բանականության մեջ իր ներդրումների վերադարձման ժամկետը մեկ տարուց պակաս է։ Bloomberg-ի տվյալներով՝ պայմանագիրը կնքվել է ներդրողների կողմից արհեստական բանականության մշակման վրա մեծ գումարներ ծախսելու և համեմատաբար սահմանափակ շահույթ ստանալու վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։
Վերջին շաբաթների ընթացքում SpaceX-ի պարտքային պարտավորությունների արժեքը նվազել է, իսկ նրա պարտքի դեֆոլտից ապահովագրման արժեքը՝ հասել ռեկորդային մակարդակի։


