26 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր քաղաքական սկզբունքները համադրելու ենք գործնական աշխատանքի հետ՝ հանուն համայնքի առաջընթացի և մեր հայրենակիցների բարօրության․ Գերասիմ Վարդանյան

Մեր քաղաքական սկզբունքները համադրելու ենք գործնական աշխատանքի հետ՝ հանուն համայնքի առաջընթացի և մեր հայրենակիցների բարօրության․ Գերասիմ Վարդանյան

Շնորհակալություն եմ հայտնում Արտաշատ համայնքի շուրջ երեք հազար քաղաքացիներին, որոնք ՏԻՄ ընտրություններում իրենց քվեն տվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը. այս մասին գրել է Գերասիմ Վարդանյանը։

«Մենք այս ընտրությունները դիտարկել ենք որպես քաղաքական ընտրություն՝ հանուն ազգային արժեքների, պետականամետ մտածողության, սկզբունքային դիրքորոշման և Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների։

Ձեր քվեն վկայում է, որ չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ, որը պատրաստ է հստակ արտահայտել իր քաղաքական դիրքորոշումն ու պաշտպանել իր համոզմունքները։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված կլինի համայնքի ավագանիում. մեր ավագանու անդամների աշխատանքը ծառայելու է Արտաշատի զարգացմանը, բնակիչների խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը և համայնքի շահերի հետևողական պաշտպանությանը։ Մեր քաղաքական սկզբունքները համադրելու ենք գործնական աշխատանքի հետ՝ հանուն համայնքի առաջընթացի և մեր հայրենակիցների բարօրության։

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Եվ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը՝ հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, պետականամետ մտածողությանը և սկզբունքային քաղաքական ուղեգծին։

Շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Ինչպես խոստացել ենք՝ մեր աշխատանքն ու պայքարը շարունակվելու է այնքան, մինչև մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ