
Սպանություն՝ Չարենցավանի եկեղեցիներից մեկում
Չարենցավանի Սբ. Փրկիչ եկեղեցում սպանություն է տեղի ունեցել, կասկածվող երիտասարդը ձերբակալվել է. հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:
Սպանվածը Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ն է, ով մահացել է հիվանդանոցում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության համար կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին: