
Նուբարաշենի աղբավայրի հրդեհի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. այս մասին ABC media-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը»։