
ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Գազա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ այցելել է Գազայի հատված՝ ստուգելու Իսրայելի կողմից հրադադարի առաջին փուլի պահպանումը։
«Ծովակալ Քուփերը, Ջարեդ Քուշները և ես այսօր մեկնեցինք Գազա՝ ստուգելու Իսրայելի կողմից առաջին փուլի համաձայնագրի պահպանումը», – գրել է նա X-ում։
Ուիթքոֆի խոսքով՝ նրանց մանրամասն տեղեկացրել են անվտանգության հարցերի, մարդասիրական օգնության և հակամարտությունների կանխարգելման միջոցառումների մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Իսրայելի բանակը հայտարարեց, որ Գազայի հատվածում ուժի մեջ է մտել հրադադար։