
Թրամփը այցելելու է Իսրայել, ապա Եգիպտոս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Իսրայել։ Նա հոկտեմբերի 13-ին ելույթ կունենա Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում. հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ելույթից հետո Թրամփը մեկնելու է Եգիպտոս՝ մասնակցելու Շարմ էլ Շեյխ քաղաքում կայանալիք արարողությանը՝ նվիրված Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրմանը։