13 Հոկ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում ձևավորվել է նոր կառավարություն

Ֆրանսիայում ձևավորվել է նոր կառավարություն

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն ձևավորել է նոր կառավարություն։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։

Ժան-Նոել Բարոնը պահպանել է արտաքին գործերի նախարարի իր պաշտոնը։ Աշխատանքի և առողջապահության նախկին նախարար Կատրին Վոտրենը նշանակվել է զինված ուժերի նախարար, իսկ Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունյեսը՝ ներքին գործերի նախարար։

Իրենց պաշտոնները պահպանել են նաև էկոնոմիկայի և ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնիշխանության նախարար Ռոլան Լեկուրը, ինչպես նաև արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը։

 

Ռազմագերիներ