13 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելն սկսել են փոխանակման գործընթացը․ 7 իսրայելցի պատանդ արդեն հանձնվել է Կարմիր Խաչին

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելն սկսել են փոխանակման գործընթացը․ 7 իսրայելցի պատանդ արդեն հանձնվել է Կարմիր Խաչին

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի շրջանակում խմբավորումը երկուշաբթի առավոտյան Կարմիր խաչին է հանձնել յոթ իսրայելցի պատանդի․ գրում է Euronews-ը։

Գործարքը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում պահվող վերջին 48 պատանդների վերադարձ։ Նշվում է, որ 48 պատանդներից 20-ը, ենթադրաբար, ողջ են։ Իսրայելն, իր հերթին, պետք է ազատ արձակի ավելի քան 1900 պաղեստինցի բանտարկյալի։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ժամանել է Իսրայել։ Թրամփը ելույթ կունենա երկրի խորհրդարանում՝ Քնեսեթում։ Ավելի ուշ նա կմեկնի Եգիպտոս՝ հանդիպելու այլ համաշխարհային առաջնորդների հետ և քննարկելու ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագիրը, որը հանգեցրել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի և գերիների փոխանակման։

 

Ռազմագերիներ