13 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհին շատ Թրամփներ են պետք․ Իսրայելը հաջորդ տարի Թրամփին կառաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի

Աշխարհին շատ Թրամփներ են պետք․ Իսրայելը հաջորդ տարի Թրամփին կառաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի

Իսրայելը հաջորդ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կառաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի խորհրդարանի խոսնակ Ամիր Օհանան՝ խորհրդարանում Թրամփի ընդունելության արարողության ժամանակ ելույթ ունենալիս․ հայտնում է gbnews.com-ը։

«Պարո՛ն Թրամփ, Դուք ամենաարժանին եք խաղաղության մրցանակին։ Հետևաբար, ես այստեղ հայտարարում եմ, որ մենք կձգտենք աշխարհի տարբեր երկրներից խորհրդարանների խոսնակների ներգրավել և Ձեզ հաջորդ տարի Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրել», – ասել է Իսրայելի խորհրդարանի նախագահը։

«Աշխարհին շատ Թրամփներ են պետք»,- հավելել է նա։

Ռազմագերիներ