14 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը Զելենսկիին այս շաբաթ հրավիրել է Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու

Թրամփը Զելենսկիին այս շաբաթ հրավիրել է Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ այս շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպում է նախատեսված։

Ինչպես հաղորդում է The New York Post-ը՝ հղում անելով Ուկրաինայի դեսպանատանը, Զելենսկին Սպիտակ տնից պաշտոնական հրավեր է ստացել այցելելու Միացյալ Նահանգներ։

«Նախագահ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Վաշինգտոն՝ այս շաբաթ բանակցություններ վարելու», – ասվում է հայտարարության մեջ։ Սա նրանց առաջին հանդիպումը կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից ի վեր։

Երեկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև զինված հակամարտությունն ավարտվել է, ուստի հիմա ժամանակն է անդրադառնալ ուկրաինական ճգնաժամին։

Ռազմագերիներ