14 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շենգավիթի նախկին թաղապետը կգործակցի՞ այլ քաղաքական ուժերի հետ. Ռազմիկ Մկրտչյանի մեկնաբանությունը

Շենգավիթի նախկին թաղապետը կգործակցի՞ այլ քաղաքական ուժերի հետ. Ռազմիկ Մկրտչյանի մեկնաբանությունը

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալիս «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունից: Նման որոշում կայացրել է հոկտեմբերի 3-ին, սակայն այդ մասին հայտարարել է այսօր։

ABC Media– ի հարցին, թե որն է որոշման պատճառը, Մկրտչյանը չցանկացավ պատասխանել․ «Այդ մասով՝ առանց մեկնաբանությունների»։

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը հանրության ուշադրությունը գրավել թաղապետարանի աշխատակից Տիգրան Մակարյանին ծեծելու միջադեպով։ Դեպքի առթիվ մեղադրանքն առաջադրվելուց առաջ նա  հրաժարական էր տվել, ապա կալանավորվել՝ 2 ամսով:

Նշենք, որ Ռազմիկ Մկրտչյանը քաղաքական գործունեությունն սկսել էր 2018 թվականից հետո,  իսկ մեր այն հարցին, թե այժմ պատրաստվո՞ւմ է քաղաքական դաշտում որևէ այլ ուժի հետ համագործակցել, նա կտրուկ պատասխանեց․ «Ոչ, ոչ»։

Ռազմագերիներ