17 Մայ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմին Մկրտչյանը  դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմին Մկրտչյանը  դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Շենգավիթ համայնքի նախկին թաղապետ Ռազմին Մկրտչյանը հայտարարություն է տարածել․

«Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։

Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։

Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ամսիներ առաջ Ռազմիկ Մկրտչյանը հրաժարական էր ներկայացրել Շենգավիթի վարչական ղեկավարի պաշտոնից։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026