Չգիտենք` կկարողանա՞ քայլել. մանրամասներ` Շաքիի բնակչուհու առողջական վիճակի մասին
«Ոտքը լավ վիճակում չէ, չգիտենք՝ կկարողանա՞ քայլել»,- ABC Media-ի հետ զրույցում Շաքի գյուղում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ հարազատը մանրամասներ է հայտնել։ Ըստ նրա ազգականի՝ քիչ է հավանականությունը, որ կկարողանան վերականգնել ոտքը։
«Չգիտենք՝ ինչ անել, բայց այս օրերին ամենաշատը մեզ մտահոգում են մարդկանց մեկնաբանությունները։ Կարծես` Անիին մեղադրեն»,-ասել է Անիի ազգականը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հասել Շաքի գյուղ։ Նա սողոսկել է բնակչի տուն, կրակել է տան տիրուհուն, որի հետևանքով կինը կորցրել է մատներն ու հիմա ոտքը կորցնելու վտանգի առաջ է։ Վնասվածքներ են ստացել նաև կնոջ երեխաները։ Ադրբեջանցին կալանավորվել է 2 ամսով։


