04 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1,3 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ է տրամադրել․ Զելենսկի

Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1,3 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ է տրամադրել․ Զելենսկի

Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1,3 միլիարդ եվրոյի ծավալուն օգնության փաթեթ է տրամադրել։ Այս մասին Կիևում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ փաթեթը ներառում է սպառազինություն, ինչպես նաև աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ոլորտին։

«Սա զենք է, որը կօգնի այժմ, ինչպես նաև աջակցություն մեր էներգետիկ ոլորտին։ Սա շատ կարևոր է»,- ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Գերմանիայի տրամադրած փաթեթում միջոցներ են նախատեսված նաև նոր որսացող հրթիռների արտադրության համար, որոնք նախատեսված են, մասնավորապես, «Շահեդների» դեմ։

Մերցի խոսքով՝ մոտ 350 միլիոն եվրո կուղղվի Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելուն։

«Սա արագ և շոշափելիորեն կամրապնդի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, և այդ աջակցությունը խիստ անհրաժեշտ է։Այս ամենը կօգնի մեղմել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ռուսական հարձակումների հետևանքները և, առաջին հերթին, կօգնի Ուկրաինայի ժողովրդին դիմակայել գալիք ձմռանը»,- ընդգծել է Մերցը։

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Ֆրիդրիխ Մերցը ժամանել է Կիև։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ