
Ադրբեջանի և Հայաստանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե
Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Երկու պետությունների հետ էլ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա, և այս ուղղությամբ աշխատանքը հետագայում ևս կշարունակվի՝ բարեկամական մթնոլորտում»,-նշել է նա։


