04 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում․ «Ուժեղ Հայաստան»

Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ․ այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

«Դարեր շարունակ Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովրդի կողքին ապրող և արարող ազգային փոքրամասնությունների համայնքները մեր երկրի հասարակական կյանքի անբաժանելի մասն են։ Նրանց մշակույթը, լեզուն, ավանդույթներն ու ինքնատիպությունը մեր երկրի բազմազանության և հարստության կարևոր բաղադրիչներն են։

Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր քաղաքացու ինքնության ազատ արտահայտման և պահպանման հնարավորությունը, ինչպես նաև ազգային ու մշակութային ավանդույթների նկատմամբ հարգանքը, ուժեղ և համերաշխ պետության կարևոր հիմքերից են։

Մենք բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և պետականության ամրապնդման գործում։

‹‹Ուժեղ Հայաստան›› կուսակցությունը կարևորում է նաև մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների կրթական,մշակութային, կրոնական իրավունքների պաշտպանությունը՝ հանուն մեր ընդհանուր հայրենիքի խաղաղ, ուժեղ և բարեկեցիկ ապագայի։

Շնորհավորում ենք Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ