07 Հոկ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը Հորմուզի նեղուցը կբացի միայն յոթ պայմանի կատարման դեպքում․ Ղալիբաֆ

Իրանը Հորմուզի նեղուցը կբացի միայն յոթ պայմանի կատարման դեպքում․ Ղալիբաֆ

Իրանը Հորմուզի նեղուցը կբացի միայն Թեհրանի ներկայացրած յոթ պայմանի ամբողջական կատարումից հետո, որոնք հիմնված են Իսլամաբադի համաձայնագրի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին կոչ անելով դադարեցնել ժամանակ ձգելու քաղաքականությունը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վերջին շրջանում ակտիվացրել է ոչ հրապարակային շփումները՝ չնայած լրատվամիջոցներում հնչող հայտարարություններին։

«Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներում բոլորովին այլ բան են ասում, վերջերս միջնորդների միջոցով մի շարք առաջարկներ են ներկայացրել։ Սակայն նրանք պետք է հասկանան, որ ժամանակ ձգելու և միակողմանի պահանջներ թելադրելու դարաշրջանն ավարտվել է»,- ընդգծել է Իրանի խորհրդարանի նախագահը։

Ղալիբաֆը նշել է, որ Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մնում է բացարձակապես հստակ և վերջնական։

«Քանի դեռ Իսլամաբադի համաձայնագրի հիման վրա ձևավորված մեր յոթ պայմանը չի կատարվել, Հորմուզի նեղուցը բաց չի լինի»,- եզրափակել է Մեջլիսի նախագահը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ