14 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զարմացած եմ, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան. Ռոբերտ Ամստերդամ

Զարմացած եմ, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան. Ռոբերտ Ամստերդամ

Ադրբեջանը երկու հայ միլիարդատիրոջ հետևից է ընկել՝ Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան։ Հիմա հարց, ինչո՞ւ է կալանավորվել Սամվել Կարապետյանը. այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

Փաստաբանը հիշեցրել է՝ Կարապետյանը ՀՀ-ում էր հոր քառասունքին մասնակցելու համար և քաղաքական որևէ գործընթացի մաս չէր ուզում կազմել, բայց նրան կալանավորեցին քաղաքական դրդապատճառներով:

«Ներպետական հանգամանքներից վախեցած Փաշինյանը ձերբակալել է մի մարդու, որը մասնակցում էր հոր հիշատակին նվիրված արարողությանը։ Մարդ պետք է հասկանա, թե ի՞նչ վախեր է ունեցել վարչապետն այդ քայլերին դիմելու համար։ Վարչապետը խախտում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները՝ Եկեղեցու հարցերին միջամտելու հարցում»,- ասել է Ամստերդամը։

Նրա խոսքով՝ Հայաստանում աշխատում է փաստաբանական պրոֆեսիոնալ խմբի հետ, և ջանք չի խնայելու հաղթելու անարդարությանը։

«Ես զարմացած եմ, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը դրա համար պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Ամստերդամը։

 

Ռազմագերիներ