
Քննչական կոմիտեն հայտնել է՝ ինչ հիմքով են ձերբակալվել հոգևորականները․ մանրամասներ
Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ. ABC media-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո։


