27 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի․ Արարատ Միրզոյանի ելույթը՝ կետերով

Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի․ Արարատ Միրզոյանի ելույթը՝ կետերով

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում է՝ մասնակցելու 2026 թվականի պետբյուջեի քննարկմանը։ Արարատ Միրզոյանի ելույթը ներկայացնում ենք կետերով:

  • Ապաշրջափակումն իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե  չապաշրջափակվի «Երասխ -Սադարակ» հատվածը։ Այն ևս պետք է ապաշրջափակվի և դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման:
  • Չկա տրամաբանություն, երբ կաշխատի Հայաստանի հարավով անցնող երկաթուղին և չի աշխատի Նախիջևանով անցնող երկաթուղին։
  • Ադրբեջանի հետ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները համարում եմ փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը և հարատևությունը։
  • Այն, ինչ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է, մենք շահագրգռված ենք այդ ձեռք բերածը պահելու և զարգացնելու ուղղությամբ։ Այն, ինչ ստացավ Ադրբեջանը, թվում է, թե շատ ձեռնտու և շատ կարևոր է իրենց համար։ Ուրեմն երկու կողմն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք և զարգացնել։
  • Մենք ունենք փայլուն հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք գրեթե ամենօրյա կոնտակտի մեջ ենք։ Այն մանիպուլյացիաները, որ Իրանը դժգոհ է, չի համապատասխանում իրականությանը։ Ավելին ասեմ՝ մենք արդեն հանրահռչակել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթի են և դրանք արտացոլվելու են համապատասխան փաստաթղթով։
Ռազմագերիներ