29 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղազախական ցորենի բեռը Հայաստան ուղարկելու Ալիևի խորհրդանշական ժեստը նման է «տիրոջ սեղանից գցված ողորմության»․ փորձագետներ

Ղազախական ցորենի բեռը Հայաստան ուղարկելու Ալիևի խորհրդանշական ժեստը նման է «տիրոջ սեղանից գցված ողորմության»․ փորձագետներ

Ղազախական ցորենի բեռն Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկելու Ալիևի խորհրդանշական ժեստը նման է «տիրոջ սեղանից գցված ողորմության»։ Փոխարենը՝ կճնշվեն հայկական ինքնիշխանության մնացորդները․ «Свободная Пресса»-ի հետ զրույցում հայտարարել է «Հյուսիս – Արևմուտք» քաղաքական լրատվական գործակալության խմբագիր Անդրեյ Դմիտրիևը։

«Պարզապես նայեք տեղական լրատվամիջոցների վերնագրերին՝ «Ադրբեջանը պահանջում է. Հայաստանը կհնազանդվի» (սահմանադրական փոփոխությունների մասին, որոնցով Բաքուն հետաքրքրված է)։ Եվ կասկած չկա՝ այդպես էլ կլինի։ Ընդհանուր առմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն իրականացնում են Վաշինգտոնում «հայրիկ» Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունները։ Դրանց իմաստը պարզ է։ Նախ՝ ամերիկացիները կվերահսկեն Անդրկովկասի ռազմավարական հաղորդակցությունները («Թրամփի երթուղին»), երկրորդ՝ Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տրանսպորտային միջանցքի ստեղծումը՝ շրջանցելով Ռուսաստանը և Իրանը»,- նշել է Դմիտրիևը։

Ըստ նրա՝  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարող է ծառայել ոչ միայն որպես ապրանքների և հումքի ճանապարհ Արևելքից Արևմուտք, այլև՝ ռազմական մատակարարումների ճանապարհ Արևմուտքից Արևելք։

Դմիտրիևի խոսքով՝ Գյումրիի քաղաքապետի ձերբակալությունը, հավանաբար, ևս մի քայլ է այնտեղի ռուսական ռազմաբազան դուրս մղելու ուղղությամբ, որին կարող են փոխարինել ՆԱՏՕ-ի զորքերը։

Քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը դեռևս լիովին համաձայնեցված չէ։

Նա հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը մոտենում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին․ կարևոր է ցույց տալ Բաքվի հետ բանակցությունների գործնական արդյունքները, որոնք այս կամ այն կերպ կազդեն հանրության առօրյա կյանքի վրա։

Նեյժմակովի կարծիքով՝ տարածաշրջանից դուրս խաղացողների համար կարևոր է նաև Հարավային Կովկասում իրավիճակի հնարավոր ազդեցությունը հարևան երկրների և տարածաշրջանների, այդ թվում՝ Իրանի և հետխորհրդային Կենտրոնական Ասիայի դիրքորոշման վրա։

 

Ռազմագերիներ