
Ինչի՞ կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացումը․ Известия
ՀՀ իշխանությունները շատ են հետաքրքրված Ադրբեջանի հետ մերձեցմամբ. Известия-ի հետ զրույցում հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Արթուր Աթաևը։
«Նախ՝ երկրի իշխանությունները ցանկանում են ցույց տալ իրենց ներքին լսարանին, որ խոսքը միակողմանի զիջումների մասին չէ. Բաքուն նույնպես քայլեր է ձեռնարկում դրանց հարմարվելու համար։ Երկրորդ՝ Երևանը հույս ունի բարելավել հարաբերություններն Ադրբեջանի հետ և հաստատել համագործակցություն Թուրքիայի հետ, ինչպես նաև մուտք գործել Մերձավոր Արևելքի շուկաներ», – նշում է նա։
Մասնագետը հավելել է, որ Անդրկովկասում բնորոշ սցենար է, երբ քաղաքական գործիչների հայտարարություններին հաջորդում են կոնկրետ գործողություններ։
Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը հիշեցրել է, որ օգոստոսի սկզբին երկու երկրների առաջնորդներն՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը, վերջապես համաձայնության եկան խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։
«Դրանից հետո ի հայտ եկան մերձեցման նոր հնարավորություններ։ Ադրբեջանի և Հայաստանի կողմից միմյանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների և սահմանափակումների ամբողջ շարքը սկսեց աստիճանաբար հալվել։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կարող ենք նորություններ ակնկալել սահմանազատման հանձնաժողովներից, ինչպես նաև անհետ կորած անձանց հարցերով զբաղվողներից։ Մենք նաև ավելի մեծ պարզություն ենք ակնկալում TRIPP նախագծի կամ «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ, որը նախատեսված է Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի էքսկլավի հետ կապելու համար։ Թեման լայն է, և Բաքուն ու Երևանը անկեղծ երկխոսություն են վարում բոլոր հարցերի շուրջ», – նշել է փորձագետը։


