31 Հոկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
44 կիլոմետրանոց ճանապարհը կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

44 կիլոմետրանոց ճանապարհը կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

«Զանգեզուրի միջանցքի» 44 կիլոմետրանոց հատվածը կարող է վերականգնվել մոտավորապես երկու տարվա ընթացքում․ հայտարարել է Կովսական այցելած Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ ի պատասխան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին։

«Ճանապարհի այդ հատվածը 44 կիլոմետր երկարություն ունի։ Երկաթուղային շինարարության ոլորտում ռուս մասնագետներն անցել են այս երթուղին ոտքով։ Ճանապարհը կարող է վերականգնվել մոտ երկու տարվա ընթացքում, քանի որ թունելները չեն քանդվել. անհրաժեշտ է վերականգնել միայն երկաթուղային համալիրը»,- ասել է նա։

Դեսպանի խոսքով՝ այդքան էլ կարևոր չէ, թե ով կամ ինչպես է վերականգնելու ճանապարհը։

«Այս ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, այլև կստեղծի պայմաններ տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար։ Գլխավորն այն է, որ ճանապարհի վերականգնումը հնարավորինս շուտ ավարտվի», – նշել է դեսպանը։

Ռազմագերիներ