01 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արարատ Միրզոյանի կինը՝ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ․ ովքե՞ր են ներգրավված

Արարատ Միրզոյանի կինը՝ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ․ ովքե՞ր են ներգրավված

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։

Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ցանկում ներառվել է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կինը՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը:

Հանձնաժողովի ամբողջական ցանկը ներկայացնում ենք ստորև․

Մհեր Գրիգորյան – ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ

 Կարեն Անդրեասյան – Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

Արմենակ Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 Աննա Կարապետյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Վահան Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ռոբերտ Աբիսողոմոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Անուշիկ Ավետյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Արմեն Ղազարյան – ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Արմեն Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Քրիստինե Ղալեչյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ավագ Ավանեսյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Արտաշես Թումանյան – ՀՀ վարչապետի խորհրդական

Ռաֆայել Գևորգյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Գևորգ Մանուկյան – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

Եսաի Մկրտչյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Դավիթ Սանամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Արտյոմ Սուջյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար

Անահիտ Շիրինյան – ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Սերգեյ Պետրոսյան – ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր Սահակ Սահակյան – ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ, գնդապետ

Կարեն Սարգսյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական

Գոհար Աբաջյան – «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)»:

Ռազմագերիներ