28 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ընդունել է որոշումներ

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ընդունել է որոշումներ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը․ տեղեկացնում է արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը։

«Նիստի ընթացքում քննարկվել են պաշտոնատար անձանց անձեռնմխելիությանը, անկախ և ինքնավար մարմիններին և դրանց անդամներին վերաբերող հարցեր։

Քննարկման արդյունքում որոշումներ են ընդունվել ինքնավար մարմինների ստեղծման և գործունեության ընթացակարգերին առնչվող կարգավորումների սահմանման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց անձեռնմխելիության, ինչպես նաև անկախ և ինքնավար մարմինների անդամներին առաջադրվող պահանջներին վերաբերող հարցերին՝ Խորհուրդը որոշել է շարունակել ուսումնասիրությունները և հետագայում կրկին անդրադառնալ դրանց քննարկմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026