16 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես նախագահ Ալիևին խնդրել եմ, ասել եմ՝ «Դուք պետք է իմանաք, պարոն նախագահ, որ Ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում»․ Ալեն Սիմոնյան

Ես նախագահ Ալիևին խնդրել եմ, ասել եմ՝ «Դուք պետք է իմանաք, պարոն նախագահ, որ Ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում»․ Ալեն Սիմոնյան

Ես չեմ զարմանա, որ օր-օրի ինչ-որ բան տեղի ունենա, օրինակ` Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, սահմանի բացումը և այլն, այս բոլոր պրոցեսներն արդեն այնքան մոտ են, որ ուղղակի հիմա չեմ ուզում ինչ-որ բաներ ասել, բայց, կարծում եմ, դրական միտումը բոլոր ուղղություններով ակներև է․ այսօր COP17-ի համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Իսկ որքանո՞վ են խաղաղության օրակարգում տեղավորվում Իլհամ Ալիևի հայտարարությունները, երբ նա օտարերկրյա ղեկավարների ներկայությամբ Հայաստանին անվանում է «տեռորիստ», «ֆաշիստ», տարբեր մեղադրանքներ հնչեցնում․ հարց տրվեց ԱԽ քարտուղարին։ Վերջինս փորձեց արդարացնել՝ ասելով․  «Մեր Ազգային ժողովի ամբիոնից և մեր լրատվամիջոցներում էլ ոչ պակաս վատ արտահայտություններ ենք անում և ոչ պակաս բաներ ենք հնչեցնում»։

Այն նկատառմանը, որ մենք դա չենք անում վարչապետի մակարդակով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես բացի Հաջիևին ասելուց, հնարավորություն եմ ունեցել նաև նախագահ Ալիևին դա ասել, խնդրել եմ, ասել եմ՝ «Դուք պետք է իմանաք, պարոն նախագահ, որ Ձեր հայտարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում, և երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև Դուք, և Ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է»։ Նա լսեց, ուղղակի ասաց՝ լավ, բարի։ Դե չգիտեմ՝ հիմա ընդունեց, թե չընդունեց, ես համենայն դեպս այդ խոսակցությունն ունեցել եմ»։

«Իմիջիայլոց Հաջիևն է զանգում»,-Ալեն Սիմոնյանը մի պահ ընդհատեց լրագրողների հետ զրույցը։

Իսկ հետո ադրբեջանցի պաշտոնյայի հետ խոսելիս կհիշատակի՞ Ալիևի երեկվա հռետորաբանությունը․ նա ասաց․ «Եկեք այդ մանրուքները չբացահայտեմ, բայց մենք երկկողմանի ազատ ենք խոսել 24/7 ռեժիմով ամեն ինչի մասին»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ