
Հորմուզի նեղուցում պայթել է 2 միլիոն բարել նավթ տեղափոխող սուպերտանկեր
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցում տեղի ունեցած խոշոր միջադեպի մասին․ գրում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ ավելի քան 2 միլիոն բարել չվերամշակված նավթ տեղափոխող բեռնատար նավը բախվել է ծովային ականի, ինչի հետևանքով էլ նավի վրա հզոր պայթյուն է տեղի ունեցել, իսկ դրան հաջորդել է խոշոր հրդեհը։
ԻՀՊԿ ներկայացուցիչների պնդմամբ՝ տանկերը փորձել է անցնել նեղուցի «չարտոնված երթուղով»՝ նախապես անջատելով տեղորոշման՝ լոկացիոն, համակարգերը։
Իրանական լրատվամիջոցներն էլ նշում են, որ նավն նավարկությունն իրականացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ։
Պաշտոնական հայտարարության մեջ չեն նշվում սուպերտանկերի անվանումը, պատկանելությունն ու սեփականատիրոջ տվյալները։
Հստակեցված չեն նաև հնարավոր զոհերի կամ տուժածների մասին տեղեկությունները և նավթի արտահոսքի հավանական ծավալները։


