05 Նոյ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զավթողական կոնցեպտը նոր թափ է հավաքում Ադրբեջանում․ Տաթև Հայրապետյան

Զավթողական կոնցեպտը նոր թափ է հավաքում Ադրբեջանում․ Տաթև Հայրապետյան

«Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում. Ահա թե ինչպես են հայերը կեղծել պատմությունը, փաստերը բացահայտվել են»։ Այս վերնագրով տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պետական AZ TV հեռուստաընկերությունը․ գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Սա արվել է Ալիևի վերջին «խաղաղասիրական» ելույթից հետո։ Այսինքն՝ հրահանգվել է նոր արշավ սկսել՝ ցույց տալով, որ Հայաստանի դեմ զավթողական հայեցակարգն ուժի մեջ է։

Իհարկե, մի կողմից կարելի է ուղղակի ապշել, թե ինչպես Արցախի դեմ պատերազմ սանձազերծած, Արցախի հայերի դեմ էթնիկ զտում իրականացրած, Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծած, ՀՀ տարածքներն օկուպացրածներն այսքան անթաքույց ցույց են տալիս իրենց ծրագրերը, բայց մյուս կողմից էլ հասկանալի է՝ իրենց ՀՀ իշխանությունները մաքրում են բոլոր պատերազմական հանցագործություններից, անհարկի զուգահեռներով «նորմալ» դարձնում իրենց զավթողական պահանջները՝ առնվազն ականջի համար «ընդունելի»։

Դե իսկ ինչո՞ւ չոգևորվեն, չէ՞ որ ՀՀ ղեկավարը բոլոր միջազգայիններին ասում է՝ խաղաղությունը եկել է, բանակի հետ կապված էլ «ֆանտաստիկ» ռեֆորմներ են անում։ Այնպես որ, զավթողական կոնցեպտը նոր թափ է հավաքում Ադրբեջանում»,- գրել է նա:

Ռազմագերիներ