06 Նոյ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փրկարար ծառայության տնօրենը «Երևան սիթիի» հրդեհի մասին մանրամասներ է հայտնել

Փրկարար ծառայության տնօրենը «Երևան սիթիի» հրդեհի մասին մանրամասներ է հայտնել

Հրդեհի բռնկման պատճառները այս պահին մենք չենք կարող ձեզ ասել, դա պետք է փորձաքննություն նշանակվի, փորձաքննության արդյունքում կպարզվի։ Բայց վարկած ունեք. Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթիի» հրդեհի մասին խոսելով՝ լրագրողների հետ զրույցում ասել է Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը:

«Վարկածներ կարող են լինել, բայց դա այսօր ներկայացնելու ենթակա չէ։ Հրդեհը մեկուսացված է, իրականացվում է հետ հետհրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ ենք տանում հետհրդեհաշիջման հետ կապված»,-ասել է Ցուցուլյանը։

Նա նշել է, որ հրդեհի բռնկման օջախը KFC-ի տարածքն է եղել, տուժած քաղաքացիներ, ըստ նախնական տեղեկությունների, չկա։ Հստակ չէ, թե ինչ մակերեսով տարածք է այրվել։

Այս պահին երկրորդ հարկում խանութներ ունեցող քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել տարածք, քանի որ այն այս պահին անվտանգ չէ։

Ռազմագերիներ