01 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակցիա՝ կառավարության մոտ․ երիտասարդները հուշել են՝ ինչ պատասխան կարելի է տալ Ալիևին

Ակցիա՝ կառավարության մոտ․ երիտասարդները հուշել են՝ ինչ պատասխան կարելի է տալ Ալիևին

Կառավարության շենքի դիմաց հավաքված երիտասարդները պետական պաշտոնյաներից պահանջում են հակադարձել Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի հայտարարություններին և պարզաբանումներ տալ։

Հիշեցնենք, որ Ալիևը վերջերս Սևանա լիճն անվանել էր ադրբեջանական պատմական տարածք, ինչն էլ դարձել է ակցիայի կազմակերպիչ դաշնակցական երիտասարդների վրդովմունքի պատճառը։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Ստելլա Հունանյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է, թե օրինակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինչ պատասխան կարող է տալ Ալիևին։ «Ադրբեջանական կողմի նմանօրինակ հայտարարություններն անպատասխան թողնելու գործելաոճը ոչ միայն խեղաթյուրում է պատմական իրադարձություններն, այլև ապակայանուցնում տարածաշրջանը և ձախողում դիվանագիտական գործընթացները»,-նշել է նա։

Ցուցարարները Կառավարությունից պահանջում են ներկայացնել՝ ինչ քարտեզներով ենք պատրաստվում սկսել սահմանագծման գործընթացը։ Վերջիններս Խաղաղության տեսլականը համարում են ոչ իրատեսական, այն պարագայում, երբ Բաքվի բանտերում ունենք գերիներ։ 

Այսօր Սևանի մասին Ալիևի հայտարարությանն անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը: Նա նշել էր, որ եթե լրագրողներն ուսումնասիրած լինեին Ալիևի նշած Ցարական քարտեզները, կտեսնեին, որ դրանցում Ադրբեջանն ընդհանրապես չկա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026