27 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը. իմ սխալը․ Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը. իմ սխալը․ Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար։ Դրա համար հարկավոր էր մի բան․ որպեսզի մենք Ղարաբաղի հարցի կարգավորման՝ մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման՝ միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությանը․ իր տեսաուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

«Իսկ դա անհնար էր, ինչո՞ւ, որովհետև 1990-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման՝ մեր պատկերացրած լեգիտիմությունը և Ղարաբաղի հարցի կարգավորման՝ միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունն իրարից հեռացել էին, և ճեղք էր առաջացել այդ պատկերացումների միջև։ Եվ այդ պատկերացումները համապատասխանեցնելը եթե տեսականորեն հնարավոր էր, ապա գործնականում անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ պարզապես չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 2018-2019 թվականներին, ուրեմն այո՛, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել»,- ասել է Փաշինյանը։

 

Ռազմագերիներ