21 Նոյ
2025
0° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում ամենաբարձր գոհունակությունը վայելող կառույցները Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին են․ «ԱՐԱՐ» հիմնադրամի հետազոտությունը

ՀՀ-ում ամենաբարձր գոհունակությունը վայելող կառույցները Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին են․ «ԱՐԱՐ» հիմնադրամի հետազոտությունը

Ըստ «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի անցկացրած հետազոտության արդյունքների՝ ՀՀ-ում ամենաբարձր գոհունակությունը վայելող կառույցները Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին են՝ համապատասխանաբար 664% և 62.5%:

Ոստիկանության հանդեպ բարձր գոհունակությունը 546% է, առավել դժգոհ են Կառավարությունից՝ հարցվողների 395%, իսկ Ազգային ժողովից դժգոհ է 500%-ը։

Ինչպես նախորդ հետազոտության դեպքում, այս անգամ ևս Հայ առաքելական եկեղեցուց ամենաշատը գոհ են երիտասարդները (Z սերունդը)՝ 825%, ինչպես նաև քաղաքաբնակների 671%-ը։ Ինչպես Հայ առաքելական եկեղեցուն, այնպես էլ Զինված ուժերին ամենաշատը վստահում են երիտասարդները՝ շուրջ 70%:

Ազգային ժողովից ամենաշատը դժգոհ են 45-60 տարիքային խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև ցածր սոցիալական ապահովածությամբ մարդիկ՝ 627%:

Հետազոտությունն անցկացվել է հոկտեմբերի 5-25-ը։ Հարցմանը մասնակցել է 1123 մարդ։

Ռազմագերիներ