02 Հոկ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում ամենաբարձր գոհունակությունը վայելող կառույցները Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին են․ «ԱՐԱՐ» հիմնադրամի հետազոտությունը

ՀՀ-ում ամենաբարձր գոհունակությունը վայելող կառույցները Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին են․ «ԱՐԱՐ» հիմնադրամի հետազոտությունը

Ըստ «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի անցկացրած հետազոտության արդյունքների՝ ՀՀ-ում ամենաբարձր գոհունակությունը վայելող կառույցները Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին են՝ համապատասխանաբար 66․4% և 62.5%:

Ոստիկանության հանդեպ բարձր գոհունակությունը 54․6% է, առավել դժգոհ են Կառավարությունից՝ հարցվողների 39․5%, իսկ Ազգային ժողովից դժգոհ է 50․0%-ը։

Ինչպես նախորդ հետազոտության դեպքում, այս անգամ ևս Հայ առաքելական եկեղեցուց ամենաշատը գոհ են երիտասարդները (Z սերունդը)՝ 82․5%, ինչպես նաև քաղաքաբնակների 67․1%-ը։ Ինչպես Հայ առաքելական եկեղեցուն, այնպես էլ Զինված ուժերին ամենաշատը վստահում են երիտասարդները՝ շուրջ 70%:

Ազգային ժողովից ամենաշատը դժգոհ են 45-60 տարիքային խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև ցածր սոցիալական ապահովածությամբ մարդիկ՝ 62․7%:

Հետազոտությունն անցկացվել է հոկտեմբերի 5-25-ը։ Հարցմանը մասնակցել է 1123 մարդ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ