25 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի վտանգների մասին

Թրամփը Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի վտանգների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգուշացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իր վարած միգրացիոն քաղաքականության հետևանքների մասին՝ պնդելով, որ այն տանում է Ֆրանսիայի կործանմանը։ Այս մասին Թրամփը հայտնել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Երբ նոր էի ստանձնել պաշտոնը, բավական վաղ հանդիպեցի Մակրոնի հետ։ Ես նրան ասացի․ «Դու կործանում ես Ֆրանսիան։ Դու ընդունում ես մարդկանց, ովքեր ատում են քո երկիրը»,- նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիա ժամանող միգրանտները հակակրանք են տածում երկրի, նրա մշակույթի և բնակչության նկատմամբ։

«Նրանք ատում են նրա արվեստը։ Նրանք բացարձակապես ամեն ինչ ատում են Ֆրանսիայում։ Նրանք ատում են մարդկանց, բայց նրանց թույլ են տալիս գալ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը քննադատել է նաև եվրոպական այլ երկրների, այդ թվում՝ Իսպանիայի և Իտալիայի միգրացիոն իրավիճակը։ Նրա խոսքով՝ միգրանտների զանգվածային ներհոսքը դժգոհություն է առաջացնում այդ երկրների բնակչության շրջանում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ