
Նուբարաշենի աղբավայրում տղամարդու դի է հայտնաբերվել
Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել․ տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳ նախարարությունից։
««ԵԱՍՄ» Նուբարաշենի սանմաքրման պատասխանատուն նկատել է, որ սարից ինչ-որ մեկն իջնելիս ընկել է։ Շտապօգնություն են կանչել։ Բժիշկներն ու ոստիկանները մոտեցել են ու տեսել են քաղաքացու դի։ Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե»,-տեղեկացրել են ոստիկանությունից։


