28 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակում է ձերբակալվել Վարդան Ղուկասյանի որդին

Հայտնի է՝ ինչ գործի շրջանակում է ձերբակալվել Վարդան Ղուկասյանի որդին

Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։

«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»,- ABC Media-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, դիմակավորված անձինք առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել էր փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026