
Ինչ մանրամասներ է պատմել ադրբեջանցու կրակոցից ոտքից վիրավորված սյունեցի կնոջ եղբայրը․ պարզվում է՝ կա ևս մեկ տուժած․ մանրամասներ
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպքից հետո Syunik News-ը զրուցել է տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբոր՝ Սարիբեկ Ավետիսյանի հետ։
«Սարիբեկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի տան տարածքում և թաքնվել այնտեղ։ Տանտիրուհին նկատել է նրան, ինչից հետո, ըստ եղբոր փոխանցած տեղեկության, զինծառայողը կրակել է կնոջ ուղղությամբ։
Կրակոցի հետևանքով Անի Ավետիսյանը վնասվածք է ստացել ոտքի հատվածում։
«Այժմ Անիին թույլ չեն տալիս տեսնել։ Շատ արյուն էր կորցրել, ստիպված եղանք արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի արյունաբանական կենտրոնից։ Հիմա վիրահատում են։ Ասացին՝ վիրահատությունից հետո նրան կտեղափոխեն Երևան»,- Syunik News-ին փոխանցել է Սարիբեկ Ավետիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից վնասվածք է ստացել նաև իրենց մյուս եղբայրը՝ ձեռքի հատվածում»,- նշում է լրատվամիջոցը։


