06 Ապր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիրտուալ տիրույթում եղեք նույնքան զգոն, որքան իրական տիրույթում եք․ ԿԲ նախագահի «մեսիջը» հանրությանը

Վիրտուալ տիրույթում եղեք նույնքան զգոն, որքան իրական տիրույթում եք․ ԿԲ նախագահի «մեսիջը» հանրությանը

«Մեսիջս» հանրությանը հետևյալն է՝ վիրտուալ տիրույթում եղեք նույնքան զգոն, որքան իրական տիրույթում եք։ Այսինքն՝ եթե տան դուռը բաց չեք թողնում տնից դուրս գալուց, նույն կերպ վարվեք նաև ձեր վիրտուալ տիրույթի ակտիվների հետայսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց, որ ֆինանսական շուկայում զեղծարարության նոր դեպքեր չեն արձանագրվել։

«Ես չեմ տեսնում դեպքեր, որոնք աճելու միտում ունեն, սակայն սա չի նշանակում, որ նոր դեպքեր չեն լինելու. թվային զեղծարարությունները ֆինանսական շուկայի` աշխարհի մակարդակով լրջագույն խնդիրներից մեկն են։ Թվային զեղծարարությունները շատ մեծ տարածում ունեն»,-ասաց նա՝ հավելելով, որ դրան զուգահեռ՝ իրենք ամենօրյա կտրվածքով զբաղվում են հին դեպքերով։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026