
Ադրբեջանցիները Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում․ Նարեկ Կարապետյան
Մեր հասարակությունում կա մի հատված, որը մտածում է, թե Փաշինյանը բերում է խաղաղություն թուրքերի հետ, իսկ մենք՝ պայքար։ Եվ հոգնած լինելով պայքարից՝ լուծում է փնտրում Փաշինյանի առաջարկած «գեղեցիկ», բայց անիրական նկարի մեջ․ իր ֆեյսբուքյան էջում գրում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Հարգելինե՜րս, բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն»:
«Իրևանի», «ադրբեջանական», «թատրոն»… 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի:
Նրանք Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում:
Փաշինյանի՝ ադրբեջանցիների առաջին խումբն ընդունելու մասին հայտարարությունը, հավանաբար, կսկսվի այսպես. «Մենք պետք է մեզ հարց տանք՝ այդ մարդիկ այստեղ ապրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ապրել են, ունե՞ն իրավունք, թե՞ ոչ։ Չէ՞ որ նրանք էլ ունեն միջազգային իրավունքներ: Խաղաղ ապրելու համար մենք պետք է սովորենք կողք կողքի և … »։
Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին:
Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն»,- գրել է նա:


