04 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են Գլխավոր դատախազություն․ հայտնի է պատճառը

Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են Գլխավոր դատախազություն․ հայտնի է պատճառը

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Հրավիրվածների թվում են Սաղաթելյանի կինը, հայրը, մայրը և ազգականները։

Ծանուցումները հրապարակվել են դեկտեմբերի 29-ին, սակայն ներկայանալու վերջնաժամկետը նշված է եղել դեկտեմբերի 27-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին էլ Իշխան Սաղաթելյանը ՀՀ քննչական կոմիտե էր կանչվել «Սրբազան պայքարի» գործի շրջանակում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026