02 Հուն
2026
-8° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշոտ Մինասյանի ներսում և´ մտավորականն է, և´ կռվող տղեն․ Տիգրան Աբրահամյանն այցելել է «Սիսական» ջոկատի հրամանատարին

Աշոտ Մինասյանի ներսում և´ մտավորականն է, և´ կռվող տղեն․ Տիգրան Աբրահամյանն այցելել է «Սիսական» ջոկատի հրամանատարին

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ)․ իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Անհնար է նկարագրել այն զգացումը, որը կարելի է ունենալ այդպիսի մարդուն ճաղերի հետևում տեսնելիս:

Վերհիշեցի այն լավ պահերը, որն ունեցել էի շուրջ մեկ ամիս առաջ, երբ Մինասյանի հարազատ Լծեն էի գնացել և երկար շփվելու հնարավորություն էի ստացել:

Աշոտ Մինասյանի ներսում և´ մտավորականն է, և´ կռվող տղեն, և´ հանգստությունը, և´ պայքարի մարտիկը, իսկ հավաքական առումով` հայի լավ տեսակը:

Իշխանական միջակությունների քաղաքական հաշվարկների հետևանքն էլ Աշոտ Մինասյանի և շատ նվիրյալների անազատության մեջ գտնվելն է:

Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթակա բոլոր հայերին»,- գրել է նա:

 

 

Ռազմագերիներ