02 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձեզ չեմ լքել, երդվում եմ․ գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը դիմել է մյուս գերիներին

Ձեզ չեմ լքել, երդվում եմ․ գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը դիմել է մյուս գերիներին

Բաքվի գերությունից երեկ վերադարձած Գևորգ Սուջյանը ֆեյսբուքում գրառում է արել։

«Ես ձեզ չեմ լքել տղաներ,հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ»,- գրել է Սուջյանը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 4 գերու վերադարձի մասին։ Հայաստանը արտահանձնել էր 2 սիրիացի վարձկան-ահաբեկիչներին, իսկ Ադրբեջանը վերադարձրել էր Վագիֆ Խաչատրյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Գևորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ