01 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան»

Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան»

Գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնած շարժումը՝ «Մեր ձևովը» քաղաքական ուժ է գրանցել։ Կուսակցությունը կկոչվի «Ուժեղ Հայաստան»: ABC Media-ի հետ զրույցում  մեկնաբանելով տեղեկությունը՝ շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը նշեց, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի։

Նրա խոսքով՝ այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով։ 

«Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով և կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- փոխանցեց Մարիաննա Ղահրամանյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ