04 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն․ «Հետք»

Վալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն․ «Հետք»

Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, այսօր՝ 2026թ․ հունվարի 19-ին, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրության։ Դատախազություն են հրավիրվում գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար․ գրում է «Հետք»-ը։

2018թ․ իշխանափոխությունից հետո Վալերիյ Օսիպյանը նույն տարվա մայիսի 10-ին նշանակվեց ոստիկանության պետի պաշտոնում։ Այնուհետև վարչապետի 2019թ․ սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Օրեր անց՝ հոկտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանն ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Նշենք, որ այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հանրայնացնում, թե ինչ գույքերի առնչությամբ է իրականացրել ուսումնասիրություն։ Պատճառն այն է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել ապացույցներ, միջնորդություններ և ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկում կարող է կատարվել փոփոխություն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ