
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք ու գրավ
Այսօրվա դատական նիստում Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերին ինքնաթիռից իջնելուն պես «Զվարթնոց» օդանավակայանից բերման էր ենթարկվել ու կալանավորվել։
Համբարձումյանը մեղադրվում է «զինված հարձակման» (2018-ի իշխանափոխության օրերին) համար։ Նա, սակայն, հայտարարել է, որ իր անձի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։


