
Wizz Air-ը ե՞րբ կփոխհատուցի չեղյալ հայտարարված թռիչների համար
Տարեսկզբին եվրոպական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը չեղյալ էր հայտարարել Երևան-Պրահա և Պրահա-Երևան չվերթերը։ Ուղևորները, որոնք ֆինանսապես տուժել էին տեղի ունեցածի պատճառով, դիմել են ավիաընկերությանը, սակայն հստակ պատասխան չեն ստացել:
ABC Media-ի հետ զրույցում Wizz Air-ի աշխատակիցն ասել է, որ թռիչքները չեղյալ են հայտարարել եղանակային պայմանների պատճառով, իսկ փոխհատուցում լինելու է, ժամկետը կախված է ուղևորի բանկային պայմաններից։ Հնարավոր է փոխանցման պրոցեսն ավելի երկար տևի։


