
Սամվել Կարապետյանից լավ բանակցող այս պահին ՀՀ-ում չկա․ Նարեկ Կարապետյանի ասուլիսը՝ կետերով
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է իրենց տեսակետը տնտեսական, աշխարհաքաղաքական և ներքաղաքական հարցերի շուրջ։
Նարեկ Կարապետյանի ասուլիսի կարևոր կետերը ներկայացնում ենք ստորև․
- Գիտեք՝ ո՞րն է Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը, Սամվել Կարապետյանն ինչ ասում է՝ անում է։
- TRIPP-ը Հայաստանի համար և՛ հնարավորություն է, և՛ ռիսկ: Կարևոր է, որ մեր խաղաղությունն ունենա մեկից ավել երաշխավոր:
- Տնտեսական բանակցությունների ձևաչափով Սամվել Կարապետյանից լավ բանակցող այս պահին Հայաստանում չկա:
- Բաքվից նավթի և բենզինի գնումը պետք է լինի մաս ավելի լայն պայմանավորվածության:
- Կան հարցեր Ադրբեջանի հետ. իրենք կառնե՞ն մեր ապրանքը նույն քանակությամբ:
- Ասում էին՝ Հայաստանում 3 մլն վարչապետ կա, բայց միայն մեկն է պարգևավճար ստանում:
- Փետրվարի 12-ին կուսակցության համագումար կլինի, որտեղ կհնչի ղեկավարի, վարչապետի թեկնածուի անունը։


